Արտակարգ իրավիճակների նախարարությունից (ԱԻՆ) հայտնում է, որ շարունակում են վերելակների փորձաքննությունը։
Նշվում է, որ արտադրական վտանգավոր օբյեկտների ռեեստրում գրանցված է ավելի քան 7800 վերելակ, Հանրապետությունում վերջին երկու տարվա ընթացքում նորերով է փոխարինվել 520 վերելակ:
«Յուրաքանչյուրը տարին մեկ անգամ տեխնիկական անվտանգության փորձաքննության է ենթարկվում՝ ստանալով համապատախան եզրակացություն»,-ասված է ԱԻՆ տարածած հաղորդագրությունում: