«Շուշիի հռչակագիր»-ը անվտանգության բարձր երաշխիք է և ռազմավարական նշանակություն ունի Հարավային Կովկասի և Եվրասիայի համար․ Ալիև - RadioVan.fm

Онлайн

«Շուշիի հռչակագիր»-ը անվտանգության բարձր երաշխիք է և ռազմավարական նշանակություն ունի Հարավային Կովկասի և Եվրասիայի համար․ Ալիև

2021-07-08 16:15 , Политика, 1648

«Շուշիի հռչակագիր»-ը անվտանգության բարձր երաշխիք է և ռազմավարական նշանակություն ունի Հարավային Կովկասի և Եվրասիայի համար․ Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե Ադրբեջանի և Թուրքիայի նախագահների կողմից «Շուշիի հռչակագրի» ստորագրումը անվտանգության բարձր երաշխիք է և ռազմավարական նշանակություն ունի Հարավային Կովկասի և Եվրասիայի համար:

«Նոր աշխարհաքաղաքական իրականության ամենամեծ իրադարձությունը Շուշիի հռչակագրի ստորագրումն է: Այս պատմական փաստաթուղթը պաշտոնապես հաստատեց Ադրբեջանի և Թուրքիայի եղբայրական, բարեկամական և գործընկերային հարաբերությունները դաշնակցային կարգավիճակում: Անվտանգության և խաղաղության բարձր երաշխիք հանդիսացող այս փաստաթուղթը ռազմավարական նշանակություն ունի Եվրասիայի համար, ներառյալ Հարավային Կովկասը»,- ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Եվրասիական տնտեսական 24-րդ գագաթնաժողովի մասնակիցներին ասել է Ալիևը։

Նա նաև նշել է, թե ներկայումս Ադրբեջանը, Հարավային Կովկասում արմատապես փոխելով աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական իրողությունը, ռազմավարական քայլեր է անում՝ ուղղված համագործակցությանը, խաղաղությանը և տարածաշրջանային ու գլոբալ մասշտաբով կայուն անվտանգության համակարգի ստեղծմանը:

«Եղբայրական Թուրքիան մեզ միշտ բարձր աջակցություն է ցուցաբերել այս գործընթացում, որը վերջ տվեց մարդկության դեմ հանցագործություններին, բռնազավթմանը և տարածաշրջանում մեծ զարգացման ուղի բացեց»,-շեշտել է Ադրբեջանի նախագահը՝ հավելելով, որ Ադրբեջանն ու Թուրքիան միասին վստահաբար առաջ են ընթանում՝ բոլորի համար օգտակար, բարեկեցիկ և արժանապատիվ ապագա կառուցելու համար, ինչը, ըստ նրա, հնարավորություն է ստեղծում արդյունավետ օգտագործել տարածաշրջանի ռեսուրսները, կապի և լոգիստիկ ներուժը:

Հիշեցնենք՝ Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիևը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկու երկրների միջև դաշնակցային հարաբերությունների ամրապնդման մասին հռչակագիրն օկուպացված հայոց բեդաքաղաք Շուշիում ստորագրել են հունիսի 15-ին։

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը Հռչակագիրը դատապարտող հայտարարություն էր տարածել՝ ընդգծելով, որ այն հստակ մատնանշում է Արցախի Հանրապետության դեմ 44-օրյա ագրեսիա իրականացրած երկու պետությունների դաշինքն ընդդեմ Արցախի ժողովրդի ինքնորոշման, Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության և ցեղասպանություն վերապրած աշխարհասփյուռ հայ ժողովրդի իրավունքների։

Лента

Рекомендуем посмотреть