Հայաստան է ներկրվել «Sputnik-V»-ի նոր խմբաքանակ - RadioVan.fm

Онлайн

Հայաստան է ներկրվել «Sputnik-V»-ի նոր խմբաքանակ

2021-07-08 15:04 , Общество, 976

Հայաստան է ներկրվել «Sputnik-V»-ի նոր խմբաքանակ

Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) համաճարակային իրավիճակի կայունացման նպատակով շարունակվում է պատվաստանյութերի նոր խմբաքանակների ձեռքբերումն ու ներկրումը․ ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ Հայաստան է ներկրվել ռուսական «Sputnik-V» (Գամ-Կովիդ-Վակ) պատվաստանյութի նոր խմբաքանակ` 15000 անձի համար 15000 առաջին բաղադրիչ:

Հիշեցվում է, որ COVID-19-ի դեմ պատվաստումները շարունակվում են հանրապետության ամբողջ տարածքում: Պատվաստումներն իրականացվում են շարժական պատվաստումային կետերում և առողջության առաջնային պահպանման կազմակերպություններում շաբաթվա բոլոր օրերին։ Ամբուլատոր֊պոլիկլինիկական կազմակերպություններում շաբաթ և կիրակի սահմանվել են հերթապահություններ՝ ժամը 10։00-16։00-ը:

Ընդգծվում է՝ Հայաստանում առկա «ԱստրաԶենեկա», «Կորոնավակ» և «Sputnik-V» պատվաստանյութերով պատվաստումները կարող են իրականացվել 18 և բարձր տարիքի անձանց շրջանում, ըստ դիմելիության, կամավորության սկզբունքով:

ՀՀ-ում պատվաստումներն անվճար են։

Лента

Рекомендуем посмотреть