Շաքարավազի շուկայում արհեստական պակասուրդ առկա չէ․ ՄՊՀ - RadioVan.fm

Онлайн

Շաքարավազի շուկայում արհեստական պակասուրդ առկա չէ․ ՄՊՀ

2021-07-08 15:02 , Экономика, финансы, 1312

Շաքարավազի շուկայում  արհեստական պակասուրդ առկա չէ․ ՄՊՀ

Շաքարավազի շուկայումարհեստական պակասուրդ առկա չէ․ շաքարավազի շուկայում առկա իրավիճակի վերաբերյալ մամուլում հրապարակված, ինչպես նաև քաղաքացիների կողմից բարձրացված հարցադրումները դիտարկելով՝ տեղեկացնում է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը (ՄՊՀ)։

Ինչ վերաբերվում է շաքարավազի գնին՝ Հանձնաժողովից նշում են, որ խոշոր առևտրային ցանցերում իրականացված դիտանցումների արդյունքում պարզվել է, որ ընթացիկ տարվա մայիսից նկատվում է շաքարավազի գների նվազման միտում:

«Մասնավորապես հուլիսինկգ-ով վաճառվող շաքարավազի 1 կգ-ի գինը շուրջ 20 դրամով նվազել է և այժմ կազմում է շուրջ 370 դրամ: Հարկ է նշել, շաքարավազը վաճառվում է ինչպես կգ-ով, այնպես էլ փաթեթավորված, և դրանց գները տարբերվում են»,-պարզաբանում են ՄՊՀ-ից՝ հորդորելով արհեստական պակասուրդի, ինչպես նաև գների բարձրացման վերաբերյալ փաստերի առկայության դեպքում դիմել Հանձնաժողով և զերծ մնալ չհիմնավորված և հանրությանը ապակողմնորոշող մեկնաբանություններից:

Միաժամանակ հիշեցվում է, որ Հանձնաժողովը օրեր առաջ հանդես էր եկել հրապարակմամբ մի շարք ապրանքների, այդ թվում շաքարավազի գների մոնիթորիգի արդյունքների վերաբերյալ, ըստ որի արձանագրվել է, որ շաքարավազի, ձեթի, կարագի, ալյուրի գները սկսել են նվազել։

Лента

Рекомендуем посмотреть