Ռուս խաղաղապահների տեղակայումից հետո, ընդհանուր առմամբ, Լեռնային Ղարաբաղում իրավիճակը կայուն է, սակայն ժամանակ առ ժամանակ ի հայտ են գալիս անկայունության, անհանգստության ինչ-որ օջախներ: Այդ մասին Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) նախագահ Վլադիմիր Պուտինի հետ այսօր Կրեմլում կայացած հանդիպմանն ասել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որոչ կայուն իրավիճակ է նաև Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին, վերջին երկու ամիսների ընթացքում ունենք մշտական անհանգստության օջախ:
Փաշինյանը հույս է հատնել, որ այս հարցով իրենց կհաջողվի «ճշգրտել ժամերը»:
«Մենք հունիսի 24-ի մեր հեռախոսազրույցի ընթացքում այդ թեման քննարկել ենք, և մեկ շաբաթ անց մեր 15 հայրենակիցները վերադարձան հայրենիք»,-անդրադառնալով օրեր առաջ 15 հայ ռազմագերիների վերադարձին՝ ասել է ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարն ու միաժամանակ նշել, որ մինչ այժմ ամբողջությամբ լուծված չէ ռազմագերիների հարցը։
ՀՀ վարչապետի պաշտնակատարը լավ նորությունն էլ է հայտնել, որոնք առնչվում են տնտեսության ոլորտին․ Հայաստանում ամբողջ թափով ընթանում է երկաթուղային շարժակազմի թարմացում, և դա, ըստ Փաշինյանի, լավ նորություն է, քանի որ իրականացվում է մեծ ներդրումային ծրագիր, կորոնավիրուսային տարվանից հետո էլ՝ ընթացիկ տարում, աճում է Հայաստանից Ռուսաստան արտահանումը:
Փաշինյանը հիշատակել է նաև Հայաստանին ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի մատարկարաման փաստըշնորհակալություն հայտնել ՌԴ նախագահին ու նշել, որ արդեն ստացել ենք ավելի քան 100 հազար դեղաչափ ու այդ ֆոնին արդեն նկատվում է դեպի Հայաստան ռուս զբոսաշրջիկների հոսք։
Փաշինյանը խոսքը եզրափակել է հետևյալով․
«Եւ հույս ունեմ, որ այսօր կհասցնենք քննարկել մեր երկկողմ հարաբերությունների բոլոր հարցերը, ընտրություններից հետո և մեր երկրի կյանքի նոր փուլից առաջ «ճշգրտել ժամերը»»: