Ադրբեջանում ստեղծվել է Արևելյան Զանգեզուրի տնտեսական շրջան։
Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ դա արտացոլված է Ադրբեջանի Հանրապետության տնտեսական շրջանների նոր բաժանման մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրամանագրում։
Նշվում է, որ համաձայն հրամանագրի՝ Ջրականի (Ջաբրաիլի), Քարվաճառի (Քելբաջար), Որոտանի (Կուբաթլու , Բերձորի (Լաչին) և Կովսականի (Զանգելան) շրջաններն անցել են Արևելյան Զանգեզուրի տնտեսական շրջանի ենթակայության տակ: