Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը (ՊՆ) հերթական անգամ ապատեղեկատվություն է տարածում, հաղորդելով, թե հուլիսի 7-ին, ժամը 13:40-ի սահմաններում, հայկական զինված ուժերի (ԶՈւ) ստորաբաժանումները գնդակոծել են Տավուշի մարզի հայ-ադրբեջանական սահմանագոտու ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերը։
«Տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։ ՀՀ զինված ուժերը հրադադարի պահպանման ռեժիմը չեն խախտել։ Հայկական ստորաբաժանումները, անհրաժեշտության դեպքում, իրականացնում են միայն հակառակորդին հակազդելու գործողություններ»,- ասված է Հայաստանի պաշտպանական գերատեսչության տարածած հայտարարությունում։
Նշենք՝ ադրբեջանական լրատվամիջոցները, հղում անելով երկրի ռազմական գերատեսչությանը՝ հաղորդել էին, թե այսօր հայկական ԶՈւ ստորաբաժանումները գնդակոծել են Տավուշի մարզի հայ-ադրբեջանական սահմանագոտու ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերը։