Oրակարգում խաղաղության պահպանումն է, բայց պետք է ունենանք ուժեղ և մարտունակ զինուժ. Արցախի նախագահը՝ ԱԱԾ հատուկ նշանակության վարչության ծառայողներին - RadioVan.fm

Онлайн

Oրակարգում խաղաղության պահպանումն է, բայց պետք է ունենանք ուժեղ և մարտունակ զինուժ. Արցախի նախագահը՝ ԱԱԾ հատուկ նշանակության վարչության ծառայողներին

2021-07-07 16:53 , Политика, 829

Oրակարգում խաղաղության պահպանումն է, բայց պետք է ունենանք ուժեղ և մարտունակ զինուժ. Արցախի նախագահը՝ ԱԱԾ հատուկ նշանակության վարչության ծառայողներին

«Քաղաքական օրակարգում խաղաղության պահպանումն է, բայց պետք է ունենանք ուժեղ և մարտունակ զինված ուժեր»,-այդ մասին հայտարարել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը՝ Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) հատուկ նշանակության վարչություն այցի ժամանակ:

Հարությունյանը պետական բարձր պարգևներ է հանձնել 2020թ.-ի աշնանը Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմում առավել աչքի ընկած ծառայողներին:

Նա ընդգծել է, որ, չնայած պատերազմի ծանր ելքին, տղաները պատվով են կատարել հայրենիքի պաշտպանության իրենց գործը՝ յուրաքանչյուր հատվածում թշնամու դեմ կռվելով մինչև վերջին փամփուշտը:

«Գլուխ եմ խոնարհում մեր բոլոր նահատակների հիշատակի առջև: Ձեր շնորհիվ այսօր մենք շարունակում ենք մեր հայրենիքի փրկված հատվածում փայփայել հայկականությունն ու անկախ պետականություն ունենալու մեր երազանքը: Համոզված եմ՝ միասին դեռ մեծ ծառայություններ ունենք մատուցելու մեր հայրենիքին ու ժողովրդին»,-ասել է Արցախի նախագահը:

Лента

Рекомендуем посмотреть