Արտակարգ իրավիճակների նախարարությունը (ԱԻՆ) հայտնում է, որ պետական ֆինանսավորմամբ հոգեբանական խորհրդատվության և հոգեթերապիայի ծառայություններ են մատուցվում պատերազմին առնչակից քաղաքացիներին:
Գործընթացը վերահսկում է ԱԻՆ-ը:
Նշվում է, որ հոգեբանները մասնագիտական օգնություն են տրամադրում նաև առցանց տարբերակով և հեռախոսով:
Գործում է «Հոգեբանական աջակցության կոնսորցիում» ֆեյսբուքյան էջը:
Թիրախային խմբերում գտնվող քաղաքացիները կարող են զանգել թեժ գծին. հեռ.՝ 060-834-777:
Հիշեցնենք՝ Ադրբեջանի Հանրապետության կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողություններին մասնակցած անձանց և հանրությանը հոգեբանական աջակցություն տրամադրելու նպատակով կառավարությունն ավելի վաղ հաստատել էլ համապատասխան նախագիծը։
Նշվել էր, որ ռազմական գործողությունների ավարտից հետո բնակչության 15-30 տոկոսի մոտ արտահայտվում է հետտրավմատիկ սթրեսային խանգարում: Ըստ այդմ, հոգեբանական մթնոլորտի առողջացման համար անհրաժեշտ է ձեռնարկել մի շարք վերականգնողական միջոցառումներ, որոնց շնորհիվ հնարավոր կլինի թիրախավորել ինչպես պատերազմական գործողություններին ուղղակի առնչվող անձանց, այնպես էլ՝ ընդհանուր բնակչությանը: