Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակությունն այսօր ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ գործուղվել է Ռուսաստանի Դաշնություն (ՌԴ)։
Պատվիրակության կազմում են ՌԴ-ում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանը, ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանը, ՀՀ առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի բժիշկհամաճարակաբան Ռոբերտ Կավկասյանը և այլք։
Աշխատանքային այցի շրջանակում նախատեսված է Նիկոլ Փաշինյանի հանդիպումը նախագահ Վլադիմիր Պուտինը։
Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը հայտնում է, որ Մոսկվայում տեղի կունենա Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի
Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը կքննարկեն հայ-ռուսական ռազմավարական օրակարգին վերաբերող հարցեր:
Կողմերը քննարկելու են նաև 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների կատարման ընթացքին, ռազմական գործողություններից տուժած Լեռնային Ղարաբաղի բնակչությանը հումանիտար աջակցություն ցուցաբերելուն, տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնմանը վերաբերող հարցեր։