Ջրամեկուսիչ շերտի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ մինչև հուլիսի 24-ը երթևեկության համար մասամբ փակ կլինի Աբովյան փողոցի և Իսահակյան 22/8, 22/10 հասցեների հատման մասը:
Այդ մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից՝ պատճառած ժամանակավոր անհարմարությունների համար հայցելով քաղաքացիների ներողամտությունը։