Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Վարանդայի (Ֆիզուլի) շրջանի ականապատ տարածքում հրդեհ է բռնկվել։
Տեղական լրատվամիջոցները, հղում անելով Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարությանը, հայտնում են, որ հրդեհը բռնկվել է Ֆիզուլիի շրջանի Գարազալի գյուղում (Հադրութի ուղղությամբ) ականապատ, լեռնային դժվարանցանելի տարածքում։
Նշվում է, որ հրդեհաշիջման աշխատանքներում ներագրավվել է նաև նախարարության ավիացիոն ջոկատի ուղղաթիռ։ Ներկայումս հրատապ միջոցառումներ են ձեռնարկվում հրդեհը մարելու ուղղությամբ:
Հիշեցնենք՝ մի քանի օր առաջ ևս Ֆիզուլիի շրջանում՝ Հաջար գյուղում ականապատ տարածքում հրդեհ էր բռնկվել։ Այն մարել հաջողվել էր մի քանի օրվա ընթացքում։