Վրաստան գնացքով մեկնողներին ՀԿԵ-ն խորհրդատվություն կտրամադրի - RadioVan.fm

Онлайн

Վրաստան գնացքով մեկնողներին ՀԿԵ-ն խորհրդատվություն կտրամադրի

2021-07-05 17:20 , Общество, 1054

Վրաստան գնացքով մեկնողներին ՀԿԵ-ն խորհրդատվություն կտրամադրի

«Հարավկովկասյան երկաթուղի» (ՀԿԵ) ՓԲԸ-ն հայտնում է, hունիսի 30-ից Երևանի երկաթուղային կայարանում գործում է Վրաստան մուտք գործող քաղաքացիների գրանցման հարցերով «տեղեկատվական սեղան», ադմինիստրատորը Երևան-Բաթումի-Երևան միջազգային գնացքի ուղևորներին կօգնի գրանցվել հարևան երկիր մեկնող օտարերկրացիների համար նախատեսված հատուկ հավելվածում:

Հիշեցվում է, որ ներկա պահին գործող կարգի համաձայն, Վրաստան կարող են մուտք գործել այն քաղաքացիները, ովքեր ներկայացրել են կորոնավիրուսի (COVID-19) բացասական PCR ախտորոշումը հաստատող թեստի սերտիֆիկատ, որն արված է առավելագույնը 72 ժամ առաջ:

«Մուտք գործելուց հետո երրորդ օրը բոլոր օտարերկրյա քաղաքացիները պետք է սեփական հաշվին անցնեն PCR թեստավորում: Բացասական թեստը պարտադիր է նաև Հայաստան մուտք գործելու համար:

Կորոնավիրուսի պայմաններում սահմանների հատման կարգի վերաբերյալ մանրամասն տեղեկատվությունը հասանելի է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության պաշտոնական կայքում»,-ասված է ՀԿԵ տարածած հաղորդագրությունում:

Հիշեցնենք՝ Վրաստանի ու Հայաստանի միջև կորոնավիրուսային համաճարակի պատճառով ընդհատված երկաթգծային հաղորդակցությունը վերականգնվել է հունիսի 15-ից։

Лента

Рекомендуем посмотреть