ՃՈ-ն ներկայացրել է նոր նիշերով համարանիշեր ձեռք բերելու կարգը - RadioVan.fm

Онлайн

ՃՈ-ն ներկայացրել է նոր նիշերով համարանիշեր ձեռք բերելու կարգը

2021-07-05 16:30 , Общество, 1765

ՃՈ-ն ներկայացրել է նոր նիշերով համարանիշեր ձեռք բերելու կարգը

Հաշվի առնելով, որ Ճանապարհային ոստիկանության (ՃՈ) հաշվառման-քննական ստորաբաժանումներում, հաշվառման համարանիշերի նոր թողարկվող նիշերի հատկացմամբ պայմանավորված, ակնկալվում է դրանք ձեռք բերելու ցանկություն ունեցող քաղաքացիների մեծ հոսք, ՃՈ-ից հայտնում են, որ Հայաստանի Հանրապետությունում COVID-19 համավարակի տարածման կանխարգելման նպատակով Ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական ստորաբաժանումներում նոր նիշերով համարանիշեր ձեռք բերելու ցանկություն ունեցող քաղաքացիների սպասարկումն իրականացվելու է բացառապես համապատասխան էլ փոստերի հասցեներին կամ e-request հարթակի միջոցով հերթագրման նպատակով հաղորդագրություն ուղարկելու արդյունքում՝ հրավերի հիման վրա:

Ինչպես նշում են գերատեսչությունից՝ հաղորդագրության մեջ պետք է նշել հերթագրվողի անունը, ազգանունը և բջջային հեռախոսահամարը:

Էլփոստերի հասցեները՝

Երևանի ՀՔԲ – [email protected]

Կոտայքի ՀՔԲ – [email protected]

Սևանի ՀՔԲ – [email protected]

Կապանի ՀՔԲ – [email protected]

Գորիսի ՀՔԲ – [email protected]

Աշտարակի ՀՔԲ – [email protected]

Վանաձորի ՀՔԲ – [email protected]

Արմավիրի ՀՔԲ – [email protected]

Արտաշատի ՀՔԲ – [email protected]

Իջևանի ՀՔԲ – [email protected]

Մարտունու ՀՔԲ [email protected]

Վայքի ՀՔԲ – [email protected]

Գյումրու ՀՔԲ – [email protected]

Հիշեցնենք՝ ՀՀ կառավարության որոշմամբ՝ տրանսպորտային միջոցների հաշվառման համարնիշները 8 նոր տառերով են թողարկվելու, քանի որգործող որոշմամբ սահմանված տառեր պարունակող և հետաքրքրություն ներկայացնող համարանիշները գրեթե սպառվել են։ Ըստ այդմ՝ «A», «C», «D», «F», «G», «L», «M», «N», «O», «P», «Q», «R», «S», «T», «U», «V», «X» և «Z» տառերից բացի, համարանիշների թողարկման համար կարող են օգտագործվել նաև «B», «E», «H», «I», «J», «K», «W» և «Y» տառերը:

Лента

Рекомендуем посмотреть