Այսօր ռուսական կողմի միջնորդությամբ Հայաստան են վերադարձել Ադրբեջանի կողմից գերեվարված 15 հայ գերիներ։
«Հայկական կողմը որպես բարի կամքի դրսևորում Ադրբեջանին է փոխանցել Ֆիզուլիի ու Զանգելանի շրջանների ականապատ դաշտերի քարտեզներ», - հայտնում է Հայաստանի կառավարությունը` ներկայացնելով հայրենիք վերադարձած 15 հայ գերիների անունները:
Նրանք բոլորը Շիրակի մարզից են.
1. Հակոբյան Վոլոդյա Վաչագանի - Շիրակի մարզ
2. Ասատրյան Գևորգ Նորայրի - Շիրակի մարզ
3. Գասպարյան Գոռ Վահրամի - Շիրակի մարզ
4. Ենգոյան Սիսակ Գրիշայի - Շիրակի մարզ
5. Կարապետյան Յուրի Տիգրանի - Շիրակի մարզ
6. Մահտեսյան Էդգար Վաչագանի - Շիրակի մարզ
7. Մինասյան Արամ Գառնիկի - Շիրակի մարզ
8. Մինասյան Մկրտիչ Սիմոնի - Շիրակի մարզ
9. Պետրոսյան Ալբերտ Կամոյի - Շիրակի մարզ
10. Պողոսյան Արմեն Եղիազարի - Շիրակի մարզ
11. Սեդրակյան Ռոմիկ Միսակի - Շիրակի մարզ
12. Սեֆիլյան Կամո Կարենի - Շիրակի մարզ
13.Ասլանյան Եղիշ Հովհաննեսի - Շիրակի մարզ
14.Գևորգյան Գրիգոր Գեորգիի - Շիրակի մարզ
15.Մանուկյան Անդրանիկ Տիգրանի - Շիրակի մարզ
Հայաստանի կառավարությունը շնորհակալություն է հայտնում Ռուսաստանին միջնորդական դերակատարման համար։
Նշենք՝ այսօր ավելի վաղ պաշտոնական Բաքուն հայտնել էր, որ Ռուսաստանի նախաձեռնությամբ Հայաստանը Ադրբեջանին է տրամադրել Վարանդայի (Ֆիզուլի) և Կովսականի (Զանգելան) շրջանների շուրջ 92 հազար հակատանկային և հակահետևակային ականների քարտեզներ, և իրենք, որպես մարդասիրական քայլ, Հայաստանին են հանձնել 15 հայ գերու, որոնք, նշել էր Ադրբեջանի արտգործնախարարությունը, դատարանի որոշմամբ դատապարտվել են ազատազրկման, և որոնց պատժի ժամկետը լրացել է։
Խոսքը հուլիսի 2-ին Բաքվի ծանր հանցագործությունների դատարանի կողմից 6-ամսյա ազատազրկման դատապարտված 14 հայ ռազմագերիներից 12-ի՝ Արմեն Պողոսյանի (ադրբեջանական կողմի ներկայացմամբ՝ Բագասյան), Գոռ Գասպարյանի, Կամո Սեֆիլյանի, Վոլոդյա Հակոբյանի, Գևորգ Ասատրյանի, Սիսակ Ենգոյանի, Ալբերտ Պետրոսյանի, Ռոմիկ Սեդրակյանի, Արամ Մինասյանի, Մկրտիչ Մինասյանի, Էդգար Մահտեսյանի (ադրբեջանական կողմի ներկայացմամբ՝ Մաթեսյան), Յուրի Կարապետյանի մասին է, որոնց անունները հայրենիք վերադարձվածների վերը հրապարակված ցուցակում է։
Հիշեցնենք՝ շիրակցի 14 գերիների նկատմամբ շինծու քրեական գործի վճռով մյուս 2 ռազմագերիները՝ Հրաչյա Ավագյանը, Գեղամ Սերոբյանը դատապարտվել են 4 տարի ժամկետով ազատազրկման։
Այդպիսով՝ 2020-ի 44-օրյա պատերազմի ավարտից հետո Հայաստան է վերադարձվել 103 գերի, 1 գերի էլ` լիբանանահայ Մարալ Նաջարյանը, վերադարձվել է Բեյրութ:
Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը