Գյումրու «Ավտոկայան» թաղամասում հայտնաբերվել է նորածին տղա երեխա՝ մեկ տակաշորով, կեղտոտ ու անխնամ - RadioVan.fm

Онлайн

Գյումրու «Ավտոկայան» թաղամասում հայտնաբերվել է նորածին տղա երեխա՝ մեկ տակաշորով, կեղտոտ ու անխնամ

2021-07-03 14:31 , Общество, 1179

Գյումրու «Ավտոկայան» թաղամասում հայտնաբերվել է նորածին տղա երեխա՝ մեկ տակաշորով,  կեղտոտ ու  անխնամ

Գյումրու «Ավտոկայան» թաղամասում հայտնաբերվել է նորածին տղա երեխա: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՀՀ ոստիկանությունը լքված երեխայի մասին ահազանգը ստացել է հուլիսի 3-ին՝ ժամը 10:10-ին: Երեխան հայտնաբերվել է Շահումյան փողոցում՝ ավտոկայանի մերձակայքում: Մեկնել է օպերատիվ քննչական խումբ:

Ըստ տեղեկությունների՝ տան պարիսպի տակ երեխային նկատել է պատահական անցորդը, նա լսել է երեխայի ձայնը, մոտեցել ու անմիջապես ահազանգել ոստիկանություն ու շտապօգնություն: Նորածինը շտապ օգնության մեքենայով տեղափոխվել է Գյումրու «Մոր ու մանկան ավստրիական հիվանդանոց»: Բնածին արատ երեխայի մոտ չի հայտնաբերվել: «Ունեցել է սրտի տոների հազվականություն, ցածր ճնշում: Եղել է կապտակարմրավուն երանգով: Երեխան հասուն նորածին է՝ մի քանի ժամ առաջ ծնված»,-ասաց հիվանդանոցի վերակենդանացման բաժնի բժշկուհի Մարգարիտա Հարությունյանը՝ հավելելով, որ թեև երեխան արատ չունի, բայց ունի բուժման կարիք: Երեխան փաթաթված է եղել բարակ ծածկոցով ու մեկ տակաշորով, կեղտոտ ու անխնամ:

Հիվանդանոցում անմիջապես կազմակերպվել է երեխայի համապատասխան բուժզննումն ու հետազոտությունները: «Երեխան կմնա վերակենդանացման բաժանմունքում՝ տաքացնող սեղանիկի վրա այնքան մինչև իրավիճակը կարգավորվի: Կլինի բժիշկների հսկողության տակ»,-նշեց Մարգարիտա Հարությունյանը:

Лента

Рекомендуем посмотреть