Հայաստանի և Արցախի 52 միլիոն դոլարի կայուն ֆինանսավորումը ներառվել է ԱՄՆ 2022-ի Արտաքին հատկացումների օրինագծում - RadioVan.fm

Онлайн

Հայաստանի և Արցախի 52 միլիոն դոլարի կայուն ֆինանսավորումը ներառվել է ԱՄՆ 2022-ի Արտաքին հատկացումների օրինագծում

2021-07-02 16:30 , Политика, 964

Հայաստանի և Արցախի 52 միլիոն դոլարի կայուն ֆինանսավորումը ներառվել է ԱՄՆ 2022-ի Արտաքին հատկացումների օրինագծում

Հայաստանի և Արցախի 52 միլիոն դոլարի կայուն ֆինանսավորումը ներառվել է Ներկայացուցիչների պալատի Արտաքին հատկացումների 2022 ֆինանսական տարվա ծախսերի մասին օրինագծում։

Այդ մասին տեղեկացնում է Ամերիայի Միացյալ Նահանգների (ԱՄՆ) Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ադամ Շիֆը։

«Ավերիչ հակամարտության և անհավանական տառապանքներով տարվանից հետո Ներկայացուցիչների պալատի Հայկական հարցերով հանձնախմբի մյուս համանախագահների հետ միասին մենք կարողացանք ավելի քան 52 միլիոն ԱՄՆ դոլարի ֆինանսավորում ներառել Պալատի Արտաքին հատկացումների վերջերս ներկայացված օրինագծում: Այս կայուն ներդրումը կաջակցի Հայաստանում ժողովրդավարական, տնտեսական և էներգետիկայի ոլորտի բարեփոխումներին ու Արցախին կապահովի առաջին անհրաժեշտության մարդասիրական օգնությամբ»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է Շիֆը՝ ընդգծելով, որ աշխատանքն այս ուղղությամբ ավարտված չէ, պետք է շարունակեն հորդորել Բայդենի վարչակազմին ձեռնարկել հնարավոր բոլոր դիվանագիտական գործողությունները՝ վերջ տալու ադրբեջանական ագրեսիային և ապահովելու բոլոր հայ ձերբակալվածների ու ռազմագերիների անհապաղ ազատ արձակումը։

«Մենք նաև պետք է շարունակենք հորդորել նախագահ Բայդենին՝ հրաժարվել ամերիկյան օգնություն տրամադրել Ալիևի ռեժիմին, որը շարունակում է թույլ տալ մարդու իրավունքների լուրջ խախտումներ և սպառնում է Հայաստանի անկախությանը»,-հավելել է կոնգրեսականը՝ ընդգծելով, որ միշտ կանգնելու է Հայաստանի և Արցախի ժողովրդի կողքին, մի՛շտ:

Лента

Рекомендуем посмотреть