Սահմանադրական դատարանում (ՍԴ) այսօր գրանցվել է Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցած «Հայաստան» դաշինքի դիմումը՝ ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու կամ ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու և մանդատների բաշխման կարգը սահմանելու կամ ընտրությունների երկրորդ փուլ նշանակելու պահանջով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Սահմանադրական դատարանի մամուլի քարտուղար Եվա Թովմասյանը։
Ըստ Թովմասյանի՝ 10։40 -ի դրությամբ ընտրությունների արդյունքների հետ կապված այլ դիմումներ չեն ներկայացվել։
Նշենք՝ հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների քվեարկության արդյունքներով՝ Քոչարյանի ղեկավարած դաշինքը ձայների առավելությամբ երկրորդ տեղում է․ «Հայաստան»-ի օգտին քվեարկել է 268 300 մարդ, կամ ընտրողների 21.04%-ը։ Նոր խորհրդարանում «Հայաստան» դաշինքը ներկայանալու է 29 մանդատով։
Դաշինքն ավելի վաղ հայտնել էր, որ քվերակության արդյունքները վստահություն չեն ներշնչում և դրանք վիճարկելու են Սահմանադրական դատարանում։