Ամերիկայի Միացյալ Նահանգները (ԱՄՆ) Նյու Ջերսիի Սենատը ժամեր առաջ միաձայն ընդունել է Արցախի ճանաչման մասին բանաձև՝ դառնալով ԱՄՆ-ի՝ Արցախի անկախությունը ճանաչած տասներորդ նահանգը։
Այդ մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնում է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը՝ գործադրած նպատակային ջանքերի համար իր և Արցախի ժողովրդի կողմից երախտագիտություն հայտնելով Ամերիկայի Հայ դատի հանձնախմբին և բանաձևը նախաձեռնած սենատոր Ջոզեֆ Լագանին։
«Արցախի Հանրապետության ժողովրդի ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչումն այլընտրանք չունի, և այդ նպատակի իրագործման համար շարունակելու ենք մեր համառ պայքարը ․․․»,-շեշտում է նախագահ Հարությունյանը։