Այսօրվանից «Սպուտնիկ-Վի»-ով կարող են պատվաստվել 18 և բարձր տարիքի բոլոր անձինք - RadioVan.fm

Онлайн

Այսօրվանից «Սպուտնիկ-Վի»-ով կարող են պատվաստվել 18 և բարձր տարիքի բոլոր անձինք

2021-07-01 14:30 , Общество, 1234

Այսօրվանից «Սպուտնիկ-Վի»-ով կարող են պատվաստվել 18 և բարձր տարիքի բոլոր անձինք

Այսօրվանից՝ հուլիսի 1-ից Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուսային հիվանդության (Covid-19) դեմ «Սպուտնիկ-Վի» պատվաստանյութով պատվաստումները կարող են իրականացվել ինչպես ռիսկի խմբերում, այնպես էլ 18 տարեկան և բարձր տարիքի անձանց շրջանում` ըստ դիմելիության, կամավորության սկզբունքով․ ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ տարիքային շամը հանվել է։

Հիշեցվում է՝ նախկինում «Սպուտնիկ-Վի» պատվաստանյութով պատվաստումները նախատեսված էին միայն 18 տարեկան և բարձր տարիքի քրոնիկ հիվանդների, 18-54 տարեկան բուժաշխատողների, սոցիալական խնամքի կենտրոնների բնակիչների և աշխատակիցների համար:

Այսպիսով` Հայաստանում առկա Covid-19-ի դեմ բոլոր 3 պատվաստանյութերով` «ԱստրաԶենեկա», «Գամ-Կովիդ-Վակ» (Սպուտնիկ-Վի), «Կորոնավակ», կարող են պատվաստվել 18 և բարձր տարիքի անձինք` ըստ դիմելիության, կամավորության սկզբունքով։

Лента

Рекомендуем посмотреть