Ճգնաժամերին կառավարությունից սպասումները ունեն որոշակի գին, այդ գինը պարտքի մակարդակի փոփոխությունն է․ Ջանջուղազյանը՝ պետական պարտքի կառավարելի միջակայքի շեմը հատելու մասին - RadioVan.fm

Онлайн

Ճգնաժամերին կառավարությունից սպասումները ունեն որոշակի գին, այդ գինը պարտքի մակարդակի փոփոխությունն է․ Ջանջուղազյանը՝ պետական պարտքի կառավարելի միջակայքի շեմը հատելու մասին

2021-06-30 17:50 , Политика, 997

Ճգնաժամերին կառավարությունից սպասումները ունեն որոշակի գին, այդ գինը պարտքի մակարդակի փոփոխությունն է․ Ջանջուղազյանը՝ պետական պարտքի կառավարելի միջակայքի շեմը հատելու մասին

2020 թվականի պետական բյուջեն հաստատվել էր՝ հիմք ընդունելով 2019-ի լավատեսական արձանագրումները, սակայն համավարակը և պատերազմը փոխեցին մի դեպքում աշխարհի երկրներից տնտեսական զարգացումների, մյուս դեպքում՝ Հայաստանի տնտեսական զարգացումների սպասումները։

Այդ մասին այսօր Ազգային ժողովում (ԱԺ), ներկայացնելով ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը, ասաց ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը՝ շեշտելով, որ ճգնաժամերի ժամանակ կառավարությունից սպասումները ունեն որոշակի գին, այդ գինը պարտքի մակարդակի փոփոխությունն է։

Ջանջուղազյանի խոսքով՝ ՀՀ պարտքը հասել է 7 մլրդ 969 մլրդ ԱՄՆ դոլարի, որից 7 մլրդ 509 մլն դոլարը կառավարության պարտքն է:

«Չնայած բազմաթիվ քննարկումներին՝ պետական պարտքն իր անվանական և հարաբերական մեծությամբ հատել է այն շեմը, որը մեր երկրի նման բնութագիր ունեցող երկրներում որպես կառավարելի միջակայք է համարվում, այդուհանդերձ, մենք շատ չենք խորացրել խնդիրները պարտքի առումով»,-ընդգծեց ֆինանսների նախարարի պաշտոնակատարը։

ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջանի մանրամասները՝ տեսանյութում։

Лента

Рекомендуем посмотреть