Հադրութի շրջանից հայտնաբերվել է ևս 2 աճյուն․ ընդհանուր թիվը 1588 է - RadioVan.fm

Онлайн

Հադրութի շրջանից հայտնաբերվել է ևս 2 աճյուն․ ընդհանուր թիվը 1588 է

2021-06-30 17:24 , Общество, 1255

Հադրութի շրջանից հայտնաբերվել է ևս 2 աճյուն․ ընդհանուր թիվը 1588 է

Ադրբեջանի կողմից բռնազավթված Հադրութի շրջանում իրականացված որոնումների արդյունքում երեկ հայտնաբերվել և տարհանվել է ևս 2 հայ զինծառայողի աճյուն:

Այդ մասին հայտնում են Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից (ԱԻՊԾ)՝ նշելով, որ, նախնական տվյալներով, նրանք ռազմագործողությունների մասնակիցներ են, իսկ ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո։

Ընդհանուր առմամբ, 2020 թվականի նոյեմբերի 13-ից մինչև 2021 թվականի հունիսի 29-ը Արցախի վերահսկողությունից դուրս մնացած տարածքներից հայտնաբերվել է 1588 աճյուն։

Лента

Рекомендуем посмотреть