Արցախում ականազերծման համար ԱՄՆ սենատորները պահանջում են միջոցներ հատկացնել - RadioVan.fm

Онлайн

Արցախում ականազերծման համար ԱՄՆ սենատորները պահանջում են միջոցներ հատկացնել

2021-06-30 15:50 , Политика, 897

Արցախում ականազերծման համար ԱՄՆ սենատորները պահանջում են միջոցներ հատկացնել

Ամերիկայի Հայկական Համագումարը (Համագումարը) ողջունել է ԱՄՆ Սենատի երկկուսակցական նամակը, որը գլխավորում են սենատորներ Քրիս Վան Հոլլենը և Թոդ Յանգը, որով կոչ է արվում միջոցներ հատկացնել Արցախում ականազերծմանն աջակցելու համար:

Նամակում, որն ուղղված է Սենատի հատկացումների հանձնաժողովին, 2 միլիոն դոլար է պահանջվում Զենքի սովորական ոչնչացման ծրագրերի համար՝ Ադրբեջանի կողմից՝ Թուրքիայի լիակատար և բացահայտ աջակցությամբ անցած աշնանը սկսված 44-օրյա պատերազմից հետո Արցախին հասցված ծանր վնասները վերացնելու համար։

Նամակում նշվում է, որ պայթուցիկ նյութերի հեռացումը կարևոր նշանակություն ունի հակամարտության ընթացքում ականազերծված ենթակառուցվածքների վերակառուցման համար, իսկ 2 միլիոն դոլարի հատկացումը կարող է ապահովել, որընտանիքները կարողանան վերադառնալ իրենց բնակակնոն կյանք՝ առանց վախենալու պայթուցիկի սպառնալիքներից:

Лента

Рекомендуем посмотреть