Երևանում ապօրինի կառույցների ապամոնտաժումը շարունակվում է - RadioVan.fm

Онлайн

Երևանում ապօրինի կառույցների ապամոնտաժումը շարունակվում է

2021-06-29 16:00 , Общество, 1326

Երևանում ապօրինի կառույցների ապամոնտաժումը շարունակվում է

Քաղաքապետ Հայկ Մարությանի կարգադրությամբ երեկ՝ հունիսի 28-ին շարունակվել է ապօրինի կառույցների ապամոնտաժման գործընթացը։

Այդ մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից՝ տարածելով նաև տեսանյութ։

Հիշեցնենք՝ հունիսի 22-ին կայացած Երևանի ավագանու նիստում քաղաքապետ Հայկ Մարությանը, անդրադառնալով Աջափնյակում օրեցօր ավելացող ապօրինի կրպակների ու շինությունների խնդրին և թվով 34 հասցեներում իրականացված քանդման և ապամոնտաժման հարցին, հայտարարել էր, որ «Աջափնյակ վարչական շրջանում ապօրինի շինարարության հարցում գործում է հանցավոր խումբ, որում ներգրավված են բազմաթիվ մարդիկ պետական մարմիններից, դատական համակարգից, թաղային հեղինակություններ»։ Նա ընդգծել էր, որ քիչ է մնացել մինչ այն պահը, որ կտրուկ գործողություններ անեն։

Հաջորդ օրն իսկ՝ հունիսի 23-ին, տեղեկացվեց Աջափնյակ վարչական շրջանի Հալաբյան, Մարգարյան և Հասրաթյան փողոցներում, նաև Շենգավիթ վարչական շրջանում համայնքի հողի վրա վերջին օրերին՝ հիմնականում գիշերային ժամերին կառուցված ապօրինի կրպակների ապամոնտաժման մասին։

Գոծընթացը շարունակվում է, օրեր առաջ էլ Հայկ Մարությանը հայտարարություն էր տարածել՝ հանրային շահի կոպիտ խախտմամբ ապօրինի շինություններ, այդ թվում՝ կրպակներ կառուցողներին գուշացնելով․

«Երբ քաղաքապետարանից գան ձեր ապօրինի կառույցը քանդելու, այլևս ժամանակ չեք ունենալու»։

Лента

Рекомендуем посмотреть