Գիտությունների ազգային ակադեմիայում (ԳԱԱ) տեղի են ունեցել նախագահի, փոխնախագահի և ակադեմիկոս քարտուղարի ընտրությունները:
ՀՀ ԳԱԱ նախագահի պաշտոնում առաջադրվել է 3 թեկնածու՝ ԳԱԱ մաթեմատիկական և տեխնիկական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, ակադեմիկոս Լենսեր Աղալովյանը, ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնի տնօրեն, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը, ակադեմիկոս Էդուարդ Ղազարյանը: Առաջին փուլում ոչ մի թեկնածու բավարար ձայն չի հավաքել, իսկ երկրորդ փուլում 55 կողմ, 34 դեմ, 5 անվավեր ձայների հարաբերակցությամբ ՀՀ ԳԱԱ նախագահի պաշտոնում ընտրվել է Աշոտ Սաղյանը:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից (ԿԳՄՍՆ) հայտնում են, որ որընտիր նախագահը ՀՀ ԳԱԱ փոխնախագահի պաշտոնում առաջադրել է ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Հրանտ Մաթևոսյանի թեկնածությունը, իսկ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս քարտուղարի պաշտոնում՝ ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Արթուր Իշխանյանի:
Փակ, գաղտնի քվեարկությամբ նույն՝ 80 կողմ, 12 դեմ ձայների հարաբերակցությամբ երկուսն էլ ընտրվել են համապատասխան պաշտոններում:
Նշվում է, որ այսօր նաև կայանալու են ՀՀ ԳԱԱ բաժանմունքների ակադեմիկոս քարտուղարների ընտրությունները: