Մաշտոցի պողոտայում կրկնակի վրաերթի ենթարկված հետիոտնը մահացել է - RadioVan.fm

Онлайн

Մաշտոցի պողոտայում կրկնակի վրաերթի ենթարկված հետիոտնը մահացել է

2021-06-29 14:20 , Право, 340

Մաշտոցի պողոտայում կրկնակի վրաերթի ենթարկված հետիոտնը մահացել է

Այսօր՝ հունիսի 29-ին, կրկնակի վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ ժամը 01:45-ի սահմաններում Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայում Երևանի 34-ամյա բնակիչն իր վարած «Նիսսան» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել ինքնությունը չպարզված տղամարդու, որից հետո վերջինս վրաանցման է ենթարկվել Արմավիրի մարզի 38-ամյա բնակչի վարած «Օպել» մակնիշի ավտոմեքենայի կողմից, որի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, որտեղ նույն օրը՝ ժամը 02:20-ին, գիտակցության չգալով, մահացել է:

ՀՀ քննչական կոմիտեի հաղորդմամբ՝ դեպքի առթիվ Կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով:

Կատարվել են դեպքի վարի և ճանապարհատրանսպորտային պատահարին մասնակից տրանսպորտային միջոցների զննություններ: Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, առգրավվել է դեպքի պահին տուժողի հագին եղած հագուստը:

Նախաքննությունը շարունակվում է:

Лента

Рекомендуем посмотреть