ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը թվիթերյան գրառմամբ շնորհավորել է հայ ժողովրդին և վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին խորհրդարանական հաջող ընտրությունների առիթով։
«Շնորհավորում եմ Հայաստանի ժողովրդին և վարչապետ Նիկոլ Փաշինյանին խորհրդարանական հաջող ընտրությունների առիթով: Հայաստանի հետ մեր գործընկերությունն ընդհանուր արժեքներից մեկն է, և համագործակցությունը ժողովրդավարական բարեփոխումների ու հակամարտությունների կարգավորման հարցում: Մենք հավատարիմ ենք այդ գործընկերության ամրապնդմանը»,-գրել է ԱՄՆ նախագահը։
Congratulations to the people of Armenia and Prime Minister @NikolPashinyan on successful parliamentary elections. Our partnership with Armenia is one of shared values and cooperation on democratic reform and conflict resolution—we are committed to strengthening that partnership.
— President Biden (@POTUS) June 28, 2021
Հիշեցնենք՝ hունիսի 20-ին անցկացված արտահերթ ընտրության քվեարկության արդյունքներով առաջատարը Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցությունն է՝ քվեների 53,91%-ով (688 761 ձայն): 8-րդ գումարման խորհրդարանում այդ ուժը մեծամասնություն է լինելու՝ ունենալով 107 մանդատից 71-ը։