Երևան-Ստեփանակերտ երթուղով ուղևորափոխադրումների ժամերը փոխվել են․ ՀՀ-ում Արցախի Հանրապետության կառավարության օպերատիվ շտաբից տեղեկացնում են, որ ողևորատար ավտոբուսների չվերթներն այսօրվանից կազմակերպվում են առավոտյան ժ. 5:00-ին։
Ի գիտություն մեկնել ցանկացողների նշվում է, որ անհրաժեշտ է նախապես հերթագրվել՝ զանգահարելով 010 56-53-70 հեռախոսահամարով։ Տեղափոխվող բեռների քանակի մասին ևս անհրաժեշտ է տեղեկացնել նախապես:
Հիշեցնենք՝ 2020-ի 44-օրյա պատերազմից հետո Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի և Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի պայմանավորվածության համաձայն՝ նախորդ տարվա նոյեմբերի 14-ից մեկնարկեց Արցախի բնակիչների՝ Երևանից անվճար հիմունքներով Ստեփանակերտ տեղափոխման գործընթացը։
Տրանսպորտային միջոցների մեկնակետը սկզբում Երևանի Շահումյանի անվան հրապարակից էր՝ առավոտյան ժամը 08։00-ից, այնուհետ Երևանի կենտրոնական՝ «Կիլիկիա» ավտոկայանից։
Ցանկացողներն, առանց նախապես գրանցվելու, նշված վայր էին ներկայանում առավոտյան 07։00-09:00-ն ընկած ժամանակահատվածում։