Կորոնավիրուսի դեմ մինչև հունիսի 27-ը պատվաստվել է 74 814 քաղաքացի - RadioVan.fm

Онлайн

Կորոնավիրուսի դեմ մինչև հունիսի 27-ը պատվաստվել է 74 814 քաղաքացի

2021-06-28 17:25 , Общество, 1160

Կորոնավիրուսի դեմ մինչև հունիսի 27-ը պատվաստվել է 74 814 քաղաքացի

Նոր կորոնավիրուսային հիվանդության (Covid-19) դեմ ապրիլի 13-ից մեկնարկած պատվաստումների գործընթացի մեկնարկից մինչև հունիսի 27-ը կատարվել է 74 814 պատվաստում, որիցառաջին դեղաչափ՝ 58618, երկրորդ դեղաչափ՝ 16196։

Այդ մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից (ԱՆ)՝ հիշեցնելով, որ պատվաստումներն իրականացվում են առողջության առաջնային պահպանման կազմակերպություններում շաբաթվա բոլոր օրերին. շաբաթ և կիրակի սահմանվել են հերթապահություններ՝ ժամը 10։00-16։00-ը․ կարող են պատվաստվել նաև օտարերկրյա քաղաքացիները։

Պատվաստումներն անվճար են։

«ԱստրաԶենեկա»-ով և «Կորոնավակ»-ով պատվաստումները կարող են իրականացվել 18 և բարձր տարիքի անձանց շրջանում, ըստ դիմելիության, կամավորության սկզբունքով: Իսկ «Սպուտնիկ-Վի»-ով պատվաստումները նախատեսված են 18 տարեկանից բարձր քրոնիկ հիվանդների, 18-54 տարեկան բուժաշխատողների, սոցիալական խնամքի կենտրոնների բնակիչների և աշխատակիցների համար:

Նշենք՝ 2020 թվականի մարտի 1-ից առ այսօր՝ 2021 թվականի հունիսի 28-ը, ժամը 11:00-ը, հանրապետությունում կորոնավարակակիրների թիվը հասել է 216 645-ի՝ առողջացմամբ, 4510 մահվան ելքով։ 1099 կորոնավարակակիր էլ մահացել է այլ հիվանդությունների պատճառով։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2597 պացիենտ։ Ընդհանուր առմամբ կատարվել է 1 177 814 թեստավորում:

Лента

Рекомендуем посмотреть