Բաքվում թուրք-ադրբեջանական համատեղ մարտավարական զորավարժություններ են մեկնարկել - RadioVan.fm

Онлайн

Բաքվում թուրք-ադրբեջանական համատեղ մարտավարական զորավարժություններ են մեկնարկել

2021-06-28 15:51 , Политика, 981

Բաքվում թուրք-ադրբեջանական համատեղ մարտավարական զորավարժություններ են մեկնարկել

Ադրբեջանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև ռազմական ոլորտում համագործակցության մասին համաձայնագրի համաձայն՝ Բաքվում այսօր մեկնարկել են «Մուսաֆա Քեմալ Աթաթուրք-2021» թուրք-ադրբեջանական համատեղ մարտավարական զորավարժությունները։ Այս մասին հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով երկրի պաշտպանության նախարարությանը (ՊՆ)։

Նշվում է, որ զորավարժությունների հիմնական նպատակն է ռազմական գործողությունների ընթացքում երկու երկրների բանակային ստորաբաժանումների համագործակցության բարելավումը, և հրամանատարների շրջանում ռազմական որոշումների կայացման և ստորաբաժանումների կառավարման հմտությունների զարգացումը:

Զորավարժություններին, որոնք ընթանալու են մինչև հունիսի 30-ը, ներգրավված է անձնակազմի 600 անդամ, 40 տանկ ու այլ զրահատեխնիկա, տարբեր տրամաչափի մինչև 20 հրետանի ու այլ ականանետեր, 7 մարտական և տրանսպորտային ուղղաթիռ, 3 անօդաչու թռչող սարք, մինչև 50 ավտոմեքենա։

Лента

Рекомендуем посмотреть