Արցախցիները զանգեր են ստացել ադրբեջանցիներից ու թուրքերից, նպատակը՝ վախի ու ապագայի հանդեպ անորոշ մթնոլորտ ստեղծելն է․ ԱՀ ԱԱԾ - RadioVan.fm

Онлайн

Արցախցիները զանգեր են ստացել ադրբեջանցիներից ու թուրքերից, նպատակը՝ վախի ու ապագայի հանդեպ անորոշ մթնոլորտ ստեղծելն է․ ԱՀ ԱԱԾ

2021-06-28 15:45 , Право, 1154

Արցախցիները զանգեր են ստացել ադրբեջանցիներից ու թուրքերից, նպատակը՝ վախի ու ապագայի հանդեպ անորոշ մթնոլորտ ստեղծելն է․ ԱՀ ԱԱԾ

Արցախի Հանրապետությանազգային անվտանգության ծառայությունը (ԱՀ ԱԱԾ) հաստատում է՝ արցախցիները ադրբեջանցիներից ու թուրքերից հեռախոսազանգեր են ստանում։ Գերատեսչությունից հայտնում են, որ վերջին օրերին գրանցել են արցախցիներին Ադրբեջանի ու Թուրքիայի Հանրապետությունների քաղաքացիների կողմից ուղղված հեռախոսազանգերի դեպքեր։

Արցախի ԱԱԾ-ն ևս մեկ անգամ կոչ է անում զերծ մնալ նմանատիպ կասկածելի հեռախոսազանգերին պատասխանելուց և անմիջապես դիմել իրենց։

«Միաժամանակ հորդորում ենք զերծ մնալ ապազգային գործելաոճից, չշահարկել ու բաց հարթակներում քննարկման առարկա չդարձնել այդօրինակ լուրերը, որոնց նպատակը Արցախի բնակչության մեջ վախի ու ապագայի հանդեպ անորոշ մթնոլորտի ստեղծումն է»,-ասված է ԱՀ ԱԱԾ տարածած հայտարարությունում։

Նշենք՝ օրեր առաջ Արցախի ԱԱԾ-ն հերքել էր սոցիալական ցանցերի հայկական տիրույթում և մամուլում տարածված տեղեկատվությանը, ըստ որի «ադրբեջանցիների կողմից արցախցիներին հեռախոսազանգեր են արվում, որով վերջիններիս առաջարկում են վաճառել իրենց բնակարանները»։ Գերատեսչությունից հորդորել էին զերծ մնալ բնակչության անվտանգությանը վերաբերող թեմաներով ապատեղեկատվություն տարածելուց։

Лента

Рекомендуем посмотреть