Հայկական դուդուկի պատմությունը՝ Ճապոնիայի 2021-2022թթ. ուս․ տարվա դասագրքերում - RadioVan.fm

Онлайн

Հայկական դուդուկի պատմությունը՝ Ճապոնիայի 2021-2022թթ. ուս․ տարվա դասագրքերում

2021-06-28 15:43 , Культура, Шоу бизнес, 1201

Հայկական դուդուկի պատմությունը՝ Ճապոնիայի 2021-2022թթ. ուս․ տարվա դասագրքերում

Ճապոնիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Արեգ Հովհաննիսյանն այսօր՝ հունիսի 28-ին, ընդունել է ճապոնացի դուդուկահար Յասուտակա Տարումիին, որը տևական ժամանակ զբաղվում է Ճապոնիայում հայկական երաժշտության հանրայնացմամբ:

Դեսպանությունից հայտնում են, որ Արեգ Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել Տարումիին Ճապոնիայում դուդուկի և հայկական երաժշտության տարածման համար` կարևորելով Հայաստանում նշված ոլորտի ներկայացուցիչների հետ կապերի հետագա սերտացումը և համատեղ ծրագրերի անցկացումը:

Տարումին տեղեկացրել է, որ 2021-2022թթ. ուսումնական տարվանից սկսած (Ճապոնիայում այն մեկնարկել է ս.թ. ապրիլի 1-ին) ճապոնական հանրակրթական դպրոցների երաժշտության դասագրքերում առկա է անդրադարձ նաև հայկական դուդուկին:

Հանդիպմանը քննարկվել են նաև դեսպանության հետ համագործակցության հեռանկարները:

Лента

Рекомендуем посмотреть