Տավուշի հայ-ադրբեջանական սահմանային հատվածում ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները գեթ մեկ կրակոց չեն արձակել․ ՊՆ - RadioVan.fm

Онлайн

Տավուշի հայ-ադրբեջանական սահմանային հատվածում ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները գեթ մեկ կրակոց չեն արձակել․ ՊՆ

2021-06-28 11:18 , Общество, 1282

Տավուշի հայ-ադրբեջանական սահմանային հատվածում ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները գեթ մեկ կրակոց չեն արձակել․ ՊՆ

ՀՀ զինված ուժերի (ԶՈւ) ստորաբաժանումները գեթ մեկ կրակոց չեն արձակել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. այսօր տարածած հայտարարությունում շեշտում է ՀՀ պաշտպանության նախարարությունը (ՊՆ)՝ հերքելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության պնդումները, թե հունիսի 27-ի երեկոյան հայկական ԶՈւ ստորաբաժանումները գնդակոծել են ադրբեջանական դիրքերը, այս անգամ՝ Տավուշի մարզի հայ-ադրբեջանական սահմանային հատվածում։

Նշենք՝ երեկ էլ Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը հայտարարել էր, թե հայկական զինուժը մի քանի ժամ գնդակոծել է Գեղարքունիքի մարզի հայ-ադրբեջանական սահմանային հատվածի ադրբեջանական դիրքերը:

Այս լուրը ևս Հայաստանի պաշտապանության նախարարությունը հերքել էր՝ հայտարարելով, որ նշյալ ժամանակահատվածում ադրբեջանական կողմն է անկանոն կրակահերթեր արձակել, որոնց հայկական կողմը չի պատասխանել:

Лента

Рекомендуем посмотреть