Վրացական Myway Airlines ավիաընկերությունը սկսում է Թբիլիսի-Երևան-Թբիլիսի կանոնավոր ուղևորափոխադրումներ։
Ընկերության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ «Շոթա Ռուսթավելիի անվան» միջազգային օդանավակայանից դեպի «Զվարթնոց» օդանավակայան չվերթները կմեկնարկեն հուլիսի 6-ից։ Թռիչքները կիրականացվեն շաբաթական 2 անգամ՝ երեքշաբթի և շաբաթ օրերին:
Տոմսերը հասանելի են ավիաընկերության` www.mywayairlines.com կայքում և տուրիստական գործակալություններում:
Կոմերցիոն ծառայությունների ամբողջական փաթեթով ներկայացող Myway Airlines ընկերությանը 2018 թվականի սկզբին շնորհվել է Օդային օպերատորի վկայական (AOC) և շահագործման լիցենզիա (OL): Myway Airlines-ի թռիչքներն իրականացվում են Բոինգ 737-800 ինքնաթիռներով, որոնք հագեցած են 8 բիզնես և 162 էկոնոմ կարգի նստատեղերով: