Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու գործընթացը մեկնարկեց - RadioVan.fm

Онлайн

Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու գործընթացը մեկնարկեց

2017-03-29 23:55 , Мир, 967

Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու գործընթացը մեկնարկեց

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը երեկ Եվրամիության խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկին ուղղված նամակ է ստորագրել, որով ֆորմալ առումով սկսվում է ԵՄ-ից Միացյալ Թագավորության դուրս գալու գործընթացը՝ «Բրեքսիթ»-ը:

«Բրեքսիթ»-ի վերաբերյալ պաշտոնական ծանուցմամբ նամակը Եվրամիությունում Մեծ Բրիտանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Թիմ Բարրոուի կողմից Եվրամիության խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկին կփոխանցվի այսօր՝ Լոնդոնի ժամանակով ժամը 12.30 (Երևանի ժամանակով 15.30): Այդ պահից սկսած էլ կազդարարվի ԵՄ-ից Միացյալ Թագավորության դուրս գալու գործընթացի մեկնարկը:

Հիշեցնենք՝ մարտի 14-ին Լորդերի պալատը օրինագիծ ընդունեց, որով կառավարությանը իրավասություն տրվեց սկսել գործընթացը:

ԵՄ-ին ուղղված պաշտոնական ծանուցմանը կհաջորդեն երկամյա բանակցությունները Լոնդոնի և Բրյուսելի միջև «Բրեքսիթ»-ի պայմանների վերաբերյալ։

Лента

Рекомендуем посмотреть