14-20 տարի կամ ցմահ ազատազրկում․ 14 հայ ռազմագերիների գործով դատավարությանն ընթերցվել է մեղադրական եզրակացությունը - RadioVan.fm

Онлайн

14-20 տարի կամ ցմահ ազատազրկում․ 14 հայ ռազմագերիների գործով դատավարությանն ընթերցվել է մեղադրական եզրակացությունը

2021-06-25 16:42 , Право, 2086

14-20 տարի կամ ցմահ ազատազրկում․ 14 հայ ռազմագերիների գործով դատավարությանն ընթերցվել է մեղադրական եզրակացությունը

Հայ ռազմագերիներ Գեղամ Սամվելի Սերոբյանը, Հրաչ Արզումանի Ավագյանը, Արմեն Եղիազարի Բագասյանը, Գոռ Վահրամի Գասպարյանը, Կամո Կարենի Սեֆիլյանը, Վոլոդյա Վաչագանի Հակոբյանը, Գևորգ Նորայրի Ասերտյանը, Սիսակ Գրիշայի Ենգոյանը, Ալբերտ Կոմիի Պետրոսյանը, Ռոմիկ Միսակի Սեդրակյանը, Արամ Գառնիկի Մինոսյանը, Մկրտիչ Սիմոնի Մինոսյանը, Էդգար Վաչագանի Մաթեսյանը, Յուրի Տիգրանի Կարապետյանը մեղադրվում են «ահաբեկչություն» կատարելու մեջ․ Բաքվում 14 հայ ռազմագերիների դեմ հարուցված քրեական գործով դատավարությանն ընթերցվել է մեղադրական եզրակացությունը։

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ մեղադրական եզրակացության համաձայն՝ Հայաստանի մի խումբ քաղաքացիներ «անօրինական կերպով զենք ու զինամթերք են ձեռք բերել և ստեղծել ապօրինի զինված խմբավորումներ։ Այդ անձինք նախորդ տարվա նոյեմբերի 26-27-ը խախտել են Ադրբեջանի պետական սահմանը, մարտական դիրքեր գրավել Մարտունիի շրջանի Հադրութ գյուղի անտառապատ տարածքում, ապա, մինչև 2020թ. դեկտեմբերի 13-ը, բնակչության շրջանում խուճապ ստեղծելու նպատակով զինված հարձակումներ են գործել»:

Նրանց մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 214 (ահաբեկչություն), 228 (զենքի և պայթուցիկ նյութերի ապօրինի ձեռքբերում, պահում), 279 (անօրինական զինված խմբավորումների ստեղծում), 318 (պետական սահմանի ապօրինի հատում) հոդվածներով:

Դատավոր Աֆղան Հաջիևը հայտարարել է, որ, եթե դատավարության ընթացքում մեղադրանքը հաստատվի, ամբաստանյալները կարող են դատապարտվել 14-20 տարի ժամկետով կամ ցմահ ազատազրկման:

Лента

Рекомендуем посмотреть