1 տասնյակից ավելի տեղամասերում վերահաշվարկի արդյունքում ՔՊ-ի քվեները նվազել են 5-ով, «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքներինը՝ 2-ականով - RadioVan.fm

Онлайн

1 տասնյակից ավելի տեղամասերում վերահաշվարկի արդյունքում ՔՊ-ի քվեները նվազել են 5-ով, «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքներինը՝ 2-ականով

2021-06-24 20:48 , Политика, 852

1 տասնյակից ավելի տեղամասերում վերահաշվարկի արդյունքում ՔՊ-ի քվեները նվազել են 5-ով, «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքներինը՝ 2-ականով

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) տեղեկացնում է, որ այսօր թիվ 9, 23, և 34 տարածքային ընտրական հանձնաժողովներում շարունակվել են տեղամասերում քվեարկության արդյունքների վերահաշվարկի աշխատանքները: Վերահաշվարկի աշխատանքներին ներկա են գտնվել համապատասխան տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամները, ընտրություններին մասնակացող կուսակցությունների վստահված անձինք, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ և դիտորդներ: Վերահաշվարկվել է ընդհանուր թվով 16 տեղամասերի քվերակության արդյունքները, որի արդյունքում4 տեղամասում թեկնածուներին տրված կողմ ձայների որևէ փոփոխություն չի արձանագրվել, որից 1-ում ընդհանրապես որևէ տվյալի փոփոխություն չի արձանագրվել:

Վերահաշվարկված մյուս տեղամասերի արդյունքներով արձանագրվել են կողմ ձայների հետևյալ փոփոխությունները (- նվազում, + ավելացում)՝

«Արդար Հայաստան» կուսակցություն -1

«Հայ ազգային կոնգրես» կուսակցություն 0

«Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցություն -5

«Զարթոնք» ազգային քրիստոներական կուսակցություն -1

Ազատություն կուսակցություն 0

«Պատիվ ունեմ» դաշինք -2

Միասնական հայրենիք կուսակցություն 0

Համահայկական ազգային պետականություն (ՀԱՊ) կուսակցություն 0

Լուսավոր Հայաստան կուսակցություն -1

Մեր տունը Հայաստանն է կուսակցություն -1

«Հանրապետություն» կուսակցություն 0

«Հայոց հայրենիք» կուսակցություն 0

Ազատ հայրենիք դաշինք -2

«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն +20

Հայաստանի դեմոկրատական կուսակցություն -1

«5165 ազգային պահպանողական շարժում»կուսակցություն +2

«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցություն -2

«Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք» -2

«Ազգային օրակարգ» կուսակցություն -1

Վերելք կուսակցություն -2

Ազատական կուսակցություն 0

Հայաստանի Եվրոպական կուսակցություն 0

«Հայաստան» դաշինք -2

«Ազգային-ժողովրդավարական բևեռ» համահայկական կուսակցություն 0

«Ինքնիշխան Հայաստան» կուսակցություն 0

ԿԸՀ-ն ավելի վաղ հայտնել էր, որ ՀՀ-ում հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո 70-ից ավելի ընտրատեղամասերում վերահաշվարկ տեղի կունենա։ Գործընթացի շրջանակում նախորդ օրը վերահաշվարկվել էր ընդհանուր թվով 65 տեղամասերի քվերակության արդյունքները, որի արդյունքում 27 տեղամասերում թեկնածուներին տրված կողմ ձայների որևէ փոփոխություն չէր արձանագրվել, որից 15-ում ընդհանրապես որևէ տվյալի փոփոխություն չէ արձանագրվել:

Իսկ 3 տասնյակից ավելի տեղամասերում վերահաշվարկի արդյունքում «Հայաստան» դաշինքի քվեներն ավելացել էին 744-ով, ՔՊ-ինը՝ 659-ով, «Պատիվ ունեմ»-ինը՝ 5-ով։

Лента

Рекомендуем посмотреть