3 տասնյակից ավելի տեղամասերում վերահաշվարկի արդյունքում «Հայաստան» դաշինքի քվեներն ավելացել են 744-ով, ՔՊ-ինը՝ 659-ով, «Պատիվ ունեմ»-ինը՝ 5-ով - RadioVan.fm

Онлайн

3 տասնյակից ավելի տեղամասերում վերահաշվարկի արդյունքում «Հայաստան» դաշինքի քվեներն ավելացել են 744-ով, ՔՊ-ինը՝ 659-ով, «Պատիվ ունեմ»-ինը՝ 5-ով

2021-06-23 21:32 , Политика, 957

3 տասնյակից ավելի տեղամասերում վերահաշվարկի արդյունքում «Հայաստան» դաշինքի քվեներն ավելացել են 744-ով, ՔՊ-ինը՝ 659-ով, «Պատիվ ունեմ»-ինը՝ 5-ով

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) տեղեկացնում է, որ երեկ և այսօր թիվ 2, 3, 4, 5, 6, 7, 9, 10, 11, 13, 14, 17, 23, 24, 25, 33, 34 և 35 տարածքային ընտրական հանձնաժողովներում իրականացվել են առանձին տեղամասերում քվեարկության արդյունքների վերահաշվարկի աշխատանքներ:

Վերահաշվարկի աշխատանքներին ներկա են գտնվել համապատասխան տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամները, ընտրություններին մասնակացող կուսակցությունների վստահված անձինք, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ և դիտորդներ:

Վերահաշվարկվել է ընդհանուր թվով 65 տեղամասերի քվերակության արդյունքները, որի արդյունքում 27 տեղամասերում թեկնածուներին տրված կողմ ձայների որևէ փոփոխություն չի արձանագրվել, որից 15-ում ընդհանրապես որևէ տվյալի փոփոխություն չի արձանագրվել:

Վերահաշվարկված մյուս տեղամասերի արդյունքներով արձանագրվել են կողմ ձայների հետևյալ փոփոխությունները (- նվազում, + ավելացում)

«Արդար Հայաստան» կուսակցություն -8

«Հայ ազգային կոնգրես» կուսակցություն 0

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն + 659

«Զարթոնք» ազգային քրիստոներական կուսակցություն -2

Ազատություն կուսակցություն 0

«Պատիվ ունեմ» դաշինք + 5

Միասնական հայրենիք կուսակցություն + 1

Համահայկական ազգային պետականություն (ՀԱՊ) կուսակցություն 0

Լուսավոր Հայաստան կուսակցություն -1

Մեր տունը Հայաստանն է կուսակցություն 0

«Հանրապետություն» կուսակցություն + 1

«Հայոց հայրենիք» կուսակցություն + 2

Ազատ հայրենիք դաշինք-10

«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն + 5

Հայաստանի դեմոկրատական կուսակցություն 0

«5165 ազգային պահպանողական շարժում»կուսակցություն + 1

«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցություն 0

«Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք» + 52

«Ազգային օրակարգ» կուսակցություն -1

Վերելք կուսակցություն -19

Ազատական կուսակցություն -2

Հայաստանի Եվրոպական կուսակցություն -1

«Հայաստան» դաշինք+ 744

«Ազգային-ժողովրդավարական բևեռ» համահայկական կուսակցություն -60

«Ինքնիշխան Հայաստան» կուսակցություն + 52

Միաժամանակ տեղեկացվում է, որ վաղը՝ հունիսի 24-ին՝ ժամը 10:00-ից, թիվ 9 և թիվ 34 տարածքային ընտրական հանձնաժողովներում և թիվ 23 տարածքային ընտրական հանձնաժողովում ժամը 11:00-ից կշարունակվեն վերահաշվարկի աշխատանքները:

Հայտնել էինք, որ ՀՀ-ում հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո 70-ից ավելի ընտրատեղամասերում վերահաշվարկ տեղի կունենա։

Лента

Рекомендуем посмотреть