Նախագահ Սարգսյանը հեռախոսով շնորհավորել է Քոչարյանին, Վանեցյանին՝ խորհրդարան անցնելու առթիվ - RadioVan.fm

Онлайн

Նախագահ Սարգսյանը հեռախոսով շնորհավորել է Քոչարյանին, Վանեցյանին՝ խորհրդարան անցնելու առթիվ

2021-06-22 23:31 , Политика, 1163

Նախագահ Սարգսյանը հեռախոսով շնորհավորել է Քոչարյանին, Վանեցյանին՝ խորհրդարան անցնելու առթիվ

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել «Հայաստան» դաշինքի առաջնորդ, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ:

Նախագահի աշխատակազմից հայտնում են, որ Սարգսյանը շնորհավորել է Ռոբերտ Քոչարյանին խորհրդարանական ընտրություններում նրա ղեկավարած դաշինքի՝ խորհրդարան անցնելու առթիվ և մաղթել արդյունավետ գործունեություն՝ ի նպաստ Հայաստանի Հանրապետության:

Նախագահի աշխատակազմի փոխանցմամբ՝ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել նաև «Պատիվ ունեմ» դաշինքի ղեկավար Արթուր Վանեցյանի հետ, շնորհավորել նրան խորհրդարանական արտահերթ ընտրություններում նրա ղեկավարած դաշինքի՝ խորհրդարան անցնելու առթիվ, մաղթել արդյունավետ աշխատանք՝ ի շահ Հայաստանի Հանրապետության:

Նշենք՝ հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների քվեարկության արդյունքներով՝ Քոչարյանի ղեկավարած դաշինքը ձայների առավելությամբ երկրորդ տեղում է․ «Հայաստան»-ի օգտին քվեարկել է 268 300 մարդ, կամ ընտրողների 21.04%-ը։ Դաշինքն ավելի վաղ հայտնել է, որ քվերակության արդյունքները վստահություն չեն ներշնչում և դրանք վիճարկելու են Սահմանադրական դատարանում։ Վանեցյանի «Պատիվ ունեմ» դաշինքի օգտին քվեարկել է 66 647 ընտրող/5.23%:

Նախագահ Սարգսյանն այսօր ունեցած հեռախոսազրույցում շնորհավորել է նաև Նիկոլ Փաշինյանին, որի ղեկավարած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացած քվեների քանակով առաջատարն է. Փաշինյանի ղեկավարած քաղաքական ուժի օգտին քվերակել է 687 251 մարդ՝ ընտրողների 53,92%-ը:

Лента

Рекомендуем посмотреть