Դաշինքներից մեկի օգտին քվեարկելու համար նորամարգցիներին 15.000-20.000 դրամ են բաժանել․ կա ձերբակալված - RadioVan.fm

Онлайн

Դաշինքներից մեկի օգտին քվեարկելու համար նորամարգցիներին 15.000-20.000 դրամ են բաժանել․ կա ձերբակալված

2021-06-20 16:58 , Право, 1185

Դաշինքներից մեկի օգտին քվեարկելու համար նորամարգցիներին 15.000-20.000 դրամ են բաժանել․ կա ձերբակալված

Հունիսի 18-ին ոստիկանության Մասիսի բաժնում ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա տվյալներ են ձեռք բերվել, որ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցող դաշինքներից մեկի օգտին քվեներ ապահովելու համար Նորամարգ գյուղի երկու բնակիչ, նախնական համաձայնության գալով, խմբի կազմով, նույն գյուղի բնակչության շրջանում 15.000-ից 20.000 դրամի սահմաններում գումար են բաժանել։

Ոստիկանության հաղորդմամբ՝ փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում նշված անձինք բերման են ենթարկվել ոստիկանության բաժին, որոնցից մեկը ձերբակալվել է։ Հանգամանքները պարզվում են։

Քննությունը շարունակվում է:

Лента

Рекомендуем посмотреть