Ոստիկաններն «Ինքիշխան Հայաստան»-ի անդամին բերման են ենթարկել, այնուհետ՝ ներողություն խնդրել - RadioVan.fm

Онлайн

Ոստիկաններն «Ինքիշխան Հայաստան»-ի անդամին բերման են ենթարկել, այնուհետ՝ ներողություն խնդրել

2021-06-20 16:42 , Право, 1308

Ոստիկաններն «Ինքիշխան Հայաստան»-ի անդամին բերման են ենթարկել, այնուհետ՝ ներողություն խնդրել

Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների մասնակից «Ինքիշխան Հայաստան» կուսակցության ցուցակի 3-րդ համար Նարինե Մարտիրոսյանին քվեարկությունից հետո 6/31 ընտրատեղամասից դուրս գալուցբերման են ենթարկել։

Կուսակցության ֆեյսբուքյան էջում կատարված գրառումից տեղեկանում ենք, որ քաղաքացիական հագուստով ոստիկանները մոտենալով տիկին Մարտիրոսյանին՝ հարցրել են, թե, արդյո՞ք, Նարինե Մարտիրոսյանն է, դրական պատասխան ստանալուց հետո բերման են ենթարկել ոստիկանության Մաշտոցի բաժին։

«Քիչ առաջ կապ հաստատեցի տիկին Մարտիրոսյանի հետ, նշեց, որ ներողություն են խնդրել կատարվածի համար։

Դատապարտում ենք իրավապահ մարմինների նման ոչ պրոֆեսիոնալ գործելաոճը։

Հ.Գ. Հանցագործներին թողել քաղաքակիրթ քաղաքացիներին ու թեկնածուներին եք բերման ենթարկում»,-ասված է գրառման մեջ։

Նշենք՝ այսօր ավելի վաղ էլ կուսակցությունը ոստիկանության ուշադրությունն էր հրավիրել այն փաստի վրա, որ 3/11 Կ. ՈՒԼՆԵՑՈՒ Փ. 76 16 ընտրատեղամասում հանձնաժողովի անդամները «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության ընտրողին հրաժարվել են տրամադրել 26 համարի քվեաթերթիկը, որի ներքո հանդես է գալիս այդ քաղաքական ուժը։

Տեղեկացվել է, որ երկրորդ անգամ քվեաթերթիկը պահանջելուց հետո պատճառաբանել են, որ 25 ուժ է մասնակցում և 26 համար չկա։

Ընդգծենք՝ հանձնաժողովի անդամը պարտավոր է ընտրողին տրամադրել բոլոր քվեաթերթիկներն ըստ հերթականության՝ 1-26, կամ 26-1, որից 22-րդը բացակայում է, քանի որ այդ համարի ներքո հանդես եկած «Հայոց Արծիվներ Միասնական Հայաստան» կուսակցությունը ինքնաբացարկ էր հայտնել:

Лента

Рекомендуем посмотреть