Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների ուղեկցությամբ այցելել է Վաղարշապատի թիվ 14/11 ընտրական տեղամաս, մասնակցել արտահերթ խորհրդարանական ընտրությունների քվեարկությանը։
Քվեարկությունից հետո Ամենայն Հայոց Հայրապետը մաղթել է, որ «Աստված բարի օրերն առատացնի մեր ժողովրդի կյանքում, և մենք ազգովի՝ սիրով ու միաբան, լծվենք մեր երազների հզոր հայրենիքի կերտման նվիրական գործին»։