Ընտրությունների վերահսկման կոմիտեն ժամը 12։00-ի դրությամբ ստացել է 100-ից ավել ահազանգեր, որոնցից, նշում է, ամենակարևոր ու համակարգային խախտումները հանգում են հետևյալին՝
1) ակնհայտ անհիմն խուզարկություններ և ձերբակալություններ ընդդիմադիր կուսակցությունների գրասենյակներում՝ Սիսիանում և Սյունիքի այլ քաղաքներում
2) վարչական ռեսուրսի ներգրավմամբ մեծածավալ հակաքարոզչություն ընդդիմադիր ուժի նկատմամբ
3) քաղաքացիների և հատկապես զինծառայողների ուղղորդված ու բաց քվեարկություն «Քաղաքացիական պայմանագրի» համար
4) խնդիրներ ընդդիմադիր ուժերի քվեաթերթիկների հետ։