ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ այսօր՝ հունիսի 20-ին, ժամը 8.30-ին, ոստիկանության Մասիսի բաժնում ահազանգ է ստացվել, որ Ազատաշեն գյուղի թիվ 11/11 ընտրատեղամասում կրակոցներ են հնչել:
Դեպքի վայր է ժամանել ոստիկանության օպերատիվ խումբը:
«Պարզվել է, որ ընտրատեղամասից դուրս տեղի է ունեցել վիճաբանություն ԲՀԿ և «Վերելք» կուսակցությունների ներկայացուցիչների միջև, ինչի ժամանակ գազային ատրճանակից կրակոց է հնչել: Ատրճանակը վերցվել է: Հանգամանքները պարզվել են:
Կատարվում է քննություն»,-ասված է ոստիկանության տարածած հաղորդագրությունում: