Այսօր հունիսի 20-ին կայանալիք Ազգային ժողովի (ԱԺ) արտահերթ ընտրությունների քարոզարշավի վերջին օրն է, այն, հիշեցնենք, մեկնարկել էր հունիսի 7-ին։
Մասնակից քաղաքական ուժերը, որոնք թվով 25-ն են, վերջին 12 օրերին ՀՀ ընտրողներին հնարավորություն ունեցած ներկայացնելու իրենց ծրագրերը, ապագա անելիքները։
Վաղը՝ հունիսի 19-ին, լռության օր է, իսկ կիրակի օրը՝ հունիսի 20-ին, ընտրատեղամասերը առավոտյան ժամը 08։00-ից մինչև երեկոյան 20։00-ն բաց կլինեն ընտրողների համար, որոնց թիվը հանրապետությունում 2 միլիոն 583 հազար 823 է։
Նշենք՝ վերլուծաբանները, քաղաքագետները, ինչպես նաև հենց իրենք՝ թեկնածուները, այս ընտրությունները համարում են վճռորոշ հետպատերազմյան Հայաստանի լինել-չլինելու համատեքստում։
Դե ինչ՝ գնացե՛ք ընտրատեղամասեր, քվեարկեք խղճով և գիտակցումով։
Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը