ՊԲ-ում նկատվում են նախընտրական քաղաքական քարոզչության դեպքեր․ Արցախի ՊՆ-ն կոչ է անում ձեռնպահ մնալ - RadioVan.fm

Онлайн

ՊԲ-ում նկատվում են նախընտրական քաղաքական քարոզչության դեպքեր․ Արցախի ՊՆ-ն կոչ է անում ձեռնպահ մնալ

2021-06-18 18:03 , Политика, 929

ՊԲ-ում նկատվում են նախընտրական քաղաքական քարոզչության դեպքեր․ Արցախի ՊՆ-ն  կոչ է անում ձեռնպահ մնալ

Հայաստանի Հանրապետությունում հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ Արցախի պաշտպանության նախարարությունը (ՊՆ) հայտարարում է՝ Պաշտպանության բանակում (ՊԲ) նկատվում են նախընտրական քաղաքական քարոզչության դեպքեր, ինչը բացարձակ անընդունելի է՝ հաշվի առնելով պարզ իրողությունը, որ զինված ուժերը դուրս է քաղաքականությունից:

Հաղորդվում է, որ արձանագրված դեպքերով արդեն իսկ նշանակվել է ծառայողական քննություն, մեղավորները կրելու են օրենքով սահմանված պատասխանատվություն:

«Խստորեն դատապարտում ենք բոլոր նման միտումները, քաղաքական ուժերին համոզիչ կերպով կոչ անում ձեռնպահ մնալ Արցախի ՊԲ-ն հայաստանյան ներքաղաքական գործընթացներին խառնելու, առավել ևս՝ այս կամ այն թեկնածուի օգտին նախընտրական քարոզչություն իրականացնելու փորձերից:

Հարկ ենք համարում նշել, որ այդ գործողությունները դուրս են օրենքից, և բոլոր նրանք, ովքեր կխախտեն քաղաքական գործընթացների հանդեպ չեզոքության կարևորագույն սկզբունքը, պատասխանատվության կենթարկվեն իրավական հարթությունում»,-ասված է Արցախի ՊՆ տարածած հաղորդագրությունում:

Лента

Рекомендуем посмотреть