ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը երեկ երեկոյան Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում՝ վարչապետերի թեկնածուների բանավեճի ժամանակ, հայտնեց Արցախյան երկրորդ պատերազմի զոհերի, անհետ կորածների և գերեվարվածների թիվը:
Նրա փոխանցմամբ՝ այս պահի դրությամբ պատերազմի զոհերի թիվը 3705 է, անհետ կորած կամ գտնվելու վայրն անհայտ` 268 մարդ կա, հաստատված գերիների թիվը 60-ն է և ունեն վարկած ևս 110 հոգու գերեվարված լինելու վերաբերյալ։
Փաշինյանը միաժամանակ հիշեցրեց, որ մինչ այժմ 89 գերեվարված անձ վերադարձվել է Հայաստան, որոնցից 6-ը գերեվարված է եղել մինչ 2020 թվականի պատերազմը:
Մոտ 3 ժամ տևած հեռուստաբանավեճի մանրամասները՝ տեսանյութում։