Ռադիո Վանի այսօրվա հյուրն է պատգամավորի թեկնածու, «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության ղեկավար Դավիթ Սանասարյանը։
«Մեր ամենամեծ կապիտալը մեր սկզբունքայնությունն է, իսկ քաղաքականության մեջ սկզբունքայնությունը պակասւոմ է», - ասում է Սանասարյանը, ապա հավելում․
«Ես ասում եմ, որ վստահում եմ մեր քաղաքացիների ադեկվատությանը, ես ասում եմ, որ քաղաքացին լավ տեսել է, թե ով՝ ով է, ինչ է ասում, և քաղաքացին պետք է մի կողմ թողնի այս աղմուկը, ձեռքերով հրի մի կողմ ու ասի՝ ոչ, դուք ունեցել եք շանս և չեք իրականացրել։ Մարդիք, որոնք որ ունեցել են սկզբունք, ունեցել են շանս, արել են մի բան, նրանց պետք է տալ հնարավորություն, որ նրանք մեր ձայնը ներկայացնեն խորհրդարանում։ Մենք պատրաստ ենք մեր քաղաքացիների ձայնը ներկայացնել խորհրդարանում»։
Զրույցի մանրամասները՝ մեր տեսանյութում։