Հայաստանի Հանրապետությունում տուբերկուլոզի ախտորոշումն ու բուժումն անվճար է, անգամ այն օտարերկրացիների համար, ովքեր հիվանդության ախտանիշներով գտնվում են մեր երկրի տարածքում: Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային ծրագրում, որը մեր երկրում արդեն թվով երրորդն է՝ ներառված է նաև հիվանդների սոցիալական աջակցության բաղադրիչը: Եթե մինչև 2015 թվականը դեղազգայուն տուբերկուլոզով հիվանդները ստանում էին մեկ սննդային փաթեթ, մեկ հիգիենիկ փաթեթ և ճանապարհային ծախսի փոխհատուցում, այսօր նրանց ամսական կրտրվածքով գումար է տրամադրվում: Նպատակը, ինչպես պարզաբանում է Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոնի տնօրեն Արմեն Հայրապետյանը, հիվանդին խրախուսելն է, որպեսզի նա չընդհատի բուժումը: