Նիդերլանդների խորհրդարանն ընդունած նոր բանաձևով պահանջում է անմիջապես ազատել հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց - RadioVan.fm

Онлайн

Նիդերլանդների խորհրդարանն ընդունած նոր բանաձևով պահանջում է անմիջապես ազատել հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց

2021-06-17 22:29 , Политика, 1030

Նիդերլանդների խորհրդարանն ընդունած նոր բանաձևով պահանջում է անմիջապես ազատել հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց

Նիդերլանդների խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում երեկ տեղի ունեցած ծավալուն քննարկումների արդյունքում այսօր կայացած լիագումար նիստում խորհրդարանը ձայների ճնշող մեծամասնությամբ (147 կողմ – 3 դեմ) բանաձև է ընդունել, որով պահանջում է հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց ազատ արձակում։

Այդ մասին հայտնում է Նիդերլանդներում ՀՀ դեսպանությունը:

Բանաձևում, մասնավորապես, ասվում է.

«Քանի որ Հայաստանի և Ադրբեջանի միջև Ռուսաստանի միջնորդությամբ հրադադար է կնքվել, որի մաս է կազմում գերիների, պատանդների և այլ ձերբակալվածների ու զոհվածների աճյունների փոխանակումը,

Քանի որ Ժնևյան կոնվենցիան (III) գերիների հետ վարվելակերպի վերաբերյալ պարտավորեցնում է Հայաստանին և Ադրբեջանին ազատ արձակել նրանց ռազմական գործողությունների ավարտից անմիջապես հետո,

Քանի որ այդ երկրները պարտավոր են արժանապատվորեն վերաբերվել գերիներին և պաշտպանել ձերբակալված քաղաքացիական անձանց,

Արձանագրելով, որ Ադրբեջանը դեռևս չի ազատել բոլոր հայ գերիներին,

Կոչ է անում նախարարին՝ (Եվրոպական) Խորհրդում ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ անմիջապես բոլոր հայ գերիներին և ձերբակալված անձանձ հայրենադարձելու համար»։

Հիշեցնենք՝ մայիսի վերջերին էլ Նիդերլանդների խորհրդարանը ձայների գերակշիռ մեծամասնությամբ ընդունել էր բանաձև՝ կոչ անելով կառավարությանը ջանքեր գործադրել, որպեսզի Եվրամիությունը պահանջի Ադրբեջանից՝ անմիջապես դուրս բերել ուժերը Հայաստանի տարածքից:

Лента

Рекомендуем посмотреть